20:50  ,  30 մայիսի, 2017

«Ռոլան Գարոս». Էնդի Մարեյն ու Կարեն Խաչանովը դուրս եկան երկրորդ շրջան

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության առաջին շրջանում համաշխարհային դասակարգման առաջատար Էնդի Մարեյը մրցել է ռուսաստանցի Անդրեյ Կուզնեցովի հետ: Հաղթել է բրիտանացի թենիսիստը՝ 6:4, 4:6, 6:2, 6:0: Մարեյի հաջորդ մրցակիցը կլինի սլովակ Մարտին Կլիժանը:

Երկրորդ շրջան է դուրս եկել նաեւ Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը: 21-ամյա մոսկվացի հայ մարզիկը 6:4, 3:6, 7:6 (7:4), 6:1 հաշվով պարտության է մատնել չիլիացի Նիկոլաս Ջարիին, որը որակավորման փուլի արդյունքում էր նվաճել հիմնական մրցաշարի ուղեգիր:

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի չեխ Տոմաշ Բերդիխի եւ գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի դիմակայության հաղթողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով