14:41  ,  30 մայիսի, 2017

Լեբրոն Ջեյմսի ու Ստիվեն Կարիի լավագույն դրվագները փլեյ-օֆֆում

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պաշտոնական ալիքը եզրափակիչ դիմակայությունից առաջ ներկայացրել է «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսի եւ «Գոլդեն Սթեյտի» խաղացող Ստիվեն Կարիի մասնակցությամբ լավագույն դրվագներ փլեյ-օֆֆից: Կարիի 10 լավագույն դրվագները այս մրցաշրջանի փլեյ-օֆֆի խաղերից է: Այս տարի նրա միջին արդյունավետությունը կազմում է 25,3 միավոր:

Լեբրոն Ջեյմսի մասնակցությամբ լավագույն դրվագներ են ներկայացվել նաեւ այս մրցաշրջանի կանոնավոր առաջնությունից:

Հիշեցնենք, որ NBA-ի եզրափակիչ շարքի առաջին խաղը կկայանա հունիսի 1-ի գիշերը «Գոլդեն Սթեյտի» խաղահրապարակում: Նախորդ տարի «Քլիվլենդը» եզրափակիչում հաղթել էր «Գոլդեն Սթեյտին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում