18:19  ,  29 մայիսի, 2017

«Ռոլան Գարոս». Ջոկովիչի եւ Նադալի հաղթական մեկնարկը

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Նովակ Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել «Ռոլան Գարոսում»: Առաջին շրջանում սերբ թենիսիստը 6:3, 6:4, 6:2 հաշվով առավելության է հասել իսպանացի Մարսել Գրանոլյերսի նկատմամբ: Պայքարը տեւել է 2 ժամ 27 րոպե:

Երկրորդ շրջանում սերբ թենիսիստի մրցակիցը կլինի պորտուգալացի Ժոաու Սոուզան, որը պարտության է մատնել սերբ Յանկո Տիպսարեւիչին՝ 4:6, 7:6 (7:3), 6:2, 6:2:

«Ռոլան Գարոսի» 9-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալն առաջին շրջանում 6:1, 6:4, 6:1 հաշվով պարտության է մտնել ֆրանսիացի Բենուա Պերին: Իսպանացի մարզիկին հաղթանակի համար պահանջվել է 1 ժամ 52 րոպե: Նադալի հաջորդ մրցակիցը կլինի հոլանդացի Ռոբին Հաասեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում