00:45  ,  29 մայիսի, 2017

«Ինտերը» 5 գոլ խփեց A Սերիայի վերջին տուրում

Ավարտվեց ֆուտբոլի Իտալիայի առաջնությունը: «Ինտերը» վերջին տուրում 5:1 հաշվով հաղթեց «Ուդինեզեին» եւ 62 միավորով գրավեց 7-րդ տեղը՝ մնալով առանց եվրագավաթների:

Հիշեցնենք, որ այս տարի Իտալիայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանել էր Թուրինի «Յուվենտուսը», իսկ «Ռոման» գրավել էր երկրորդ տեղը: «Յուվենտուսը» եւ «Ռոման» նվաճել են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր, իսկ երրորդ տեղը գրաված «Նապոլին» ուժերը կփորձի այդ մցրաշարի որակավորման փուլից:

Չորրորդ տեղը գրաված «Ատալանտան» ու լավագույն հնգյակը եզրափակած «Լացիոն» նվաճել են Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր, իսկ «Միլանը»՝ որակավորման: Այս տարի A Սերիայից դուրս մնացին «Էմպոլին», «Պալերմոն» ու «Պեսկարան»: 17-րդ տեղ բարձրացած «Կրոտոնեն» վերջին տուրում հաղթեց «Լացիոյին» եւ շրջանցեց «Էմպոլիին», որը պարտվեց «Պալերմոյին»:

Իտալիայի առաջնության լավագույն ռմբակու դարձավ Հռոմի «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, որը խփեց 29 գոլ: Ռմբարկուների ցուցակում երկրորդ տեղում հայտնվեց «Նապոլիի» բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը, որը դարձավ 28 գոլի հեղինակ:

Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր

«Ինտեր» - «Ուդինեզե»՝ 5:2

Էդեր, 5, 54, Իվան Պերիշիչ, 18, Մարսելո Բրոզովիչ, 36, Գաբրիլելե Անջելա, 78 (ինքնագոլ) – Անդրեա Բալիչ, 76, Դուվան Զապատա, 90+3

«Կրոտոնե» - «Լացիո»՝ 3:1

Անդրեա Նալինի, 14, 60, Դիեգո Ֆելչինելի, 22 – Չիրո Իմոբիլե, 26 (11մ)

Հեռացում՝ Բաստոս, 42 («Լացիո»)

«Ֆիորենտինա» - «Պեսկարա»՝ 2:2

Ռիկարդո Սապոնարա, 66, Մատիաս Վեսինո, 85 – Ջանլուկա Կապրարաի, 15, Ժան-Կրիստոֆ Բահեբեկ, 65

Հեռացում՝ Ֆեդերիկո Չիեսա, 38 («Ֆիորենտինա»)

«Պալերմո» - «Էմպոլի»՝ 2:1

Իլյա Նեստորովսկի, 76, Բրունո Էնրիկե, 84 – Ռադե Կրունիչ, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով