22:15  ,  28 մայիսի, 2017

«Զենիթը» հեռացրեց Միրչա Լուչեսկուին

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Ռուսական ակումբի ղեկավարությունը որոշել է ժամանակից շուտ խզել ռումինացի հայտնի մասնագետի հետ պայմանագիրը, հայտնում է «Զենիթի» կայքը:

Լուչեսկուն 2016-ի մայիսին էր գլխավորել «Զենիթը», որի հետ նվաճեց Ռուսաստանի Սուպերգավաթը, հասավ մինչեւ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ եւ դարձավ Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Զենիթը» գլխավորելու հիմնական թեկնածուն իտալացի մասնագետ Ռոբերտո Մանչինին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում