20:09  ,  28 մայիսի, 2017

Մոուրինյոն՝ Մոնակոյի Մեծ մրցանակին. «Ֆերարիի» հաղթանակը (ֆոտոշարք)

Ֆորմուլա-1-ի Մոնակոյի Մեծ մրցանակի հաղթողի կոչումը նվաճեց «Ֆերարիի» առաջատար Սեբաստիան Ֆետելը: Գերմանացի արշավորդի թիմակից Կիմի Ռայկոնենը գրավեց երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Դանիել Ռիկյարդոն «Ռեդ Բուլից»: «Մերսեդեսի» բրիտանացի արշավորդ Լյուիս Հեմիլթոնը հայտնվեց 7-րդ տեղում:

Մրցմանը հետեւել է նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որը նախօրեին հյուրընկալվել էր «Ռեդ Բուլ» թիմին:

Ֆորմուլա-1. Մոնակոյի Մեծ մրցանակ

1. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») – 78 շրջան
2. Կիմի Ռայկոնեն («Ֆերարի») +3,145
3. Դանիել Ռիկյարդո («Ռեդ Բուլ») +3,745
4. Վալտերի Բոտաս («Մերսեդես») +5,517
5. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») +6,199
6. Կարլոս Սայս («Տորո Ռոսո») +12,038
7. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») +15,801
8. Ռոմեն Գրոժան («Հաաս») +18,150
9. Ֆելիպե Մասա («Ուիլյամս») +19,445
10. Կեւին Մագնուսեն («Հաաս») +21,443

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս