14:10  ,  28 մայիսի, 2017

Մաքսվելը դարձավ պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն ակումբային մակարդակով

Բրազիլացի պաշտպան Մաքսվելը, ՊՍԺ-ի կազմում դառնալով Ֆրանսիայի գավաթակիր, նվաճել է կարիերայի 37-րդ ակումբային տիտղոսը: 35-ամյա Մաքսվելը դարձել է պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն ակումբային մակարդակով, հայտնում է Squawka-ն:

Բրազիլացին ՊՍԺ-ի հետ նվաճել է 15 տիտղոս, «Բարսելոնայի» հետ՝ 10, Ամստերդամի «Այաքսի» հետ՝ 6, իտալական «Ինտերի» հետ՝ 5, բրազիլական «Կրուզեյրոյի» հետ՝ 1:

Այդ ցուցանիշով 2-3-րդ տեղերը բաժանում են Իբրահիմ եւ Խոսամ Հասան եգիպտացի եղբայրները, որոնք նվաճել են 36 տիտղոս: Ուելսցի Ռայան Գիգզն ունի 35 տիտղոս, իսկ բրազիլացի Դանի Ալվեշն ու շվեդ Զլատան Իբրահիմովիչը՝ 33-ական: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում