11:11  ,  28 մայիսի, 2017

Կամո Հովհաննիսյանի գոլային փոխանցումը «Տորպեդո ԲելԱԶ»-ին օգնել է հաղթել

Ֆուտբոլի Բելառուսի առաջնության 10-րդ տուրում «Տորպեդո ԲելԱԶ»-ը սեփական դաշտում նվազագույն հաշվով հաղթել է «Գոմելին»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը հանդես է եկել դաշտի տերերի մեկնարկային կազմում, իսկ 26-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ: 78-րդ րոպեին Հովհաննիսյանը փոխարինվել է:

«Տորպեդո ԲելԱԶ»-ը 18 միավորով բաժանում է 4-5-րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում