21:57  ,  27 մայիսի, 2017

«Յուվենտուսը» հաղթանակով ավարտեց առաջնությունը

Իտալիայի չեմպիոնի տիտղոսն ապահոված Թուրինի «Յուվենտուսը» հաղթանակով ավարտեց առաջնությունը: Իտալական A Սերիայի վերջին տուրում թուրինցիները հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տարան «Բոլոնիայի» նկատմամբ եւ առաջնությունն ավարտեցին 91 միավորով: Բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում: «Յուվենտոսի» հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց իտալացի 17-ամյա հարձակվող Մոյզե Քինը:

Եվրոպայի լիգայի ուղեգիր ապահոված «Ատալանտան» տանը նվազագույն հաշվով հաղթեց «Կյեւոյին» եւ, շրջանցելով մեկ խաղ պակաս անցկացրած «Լացիոյին», 72 միավորով բարձրացավ չորրորդ տեղ:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում մրցելու է Մադրիդի «Ռեալի» հետ:

Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր

«Բոլոնիա» - «Յուվենտուս»՝ 1:2

Սաֆիր Տայդեր, 62 – Պաուլո Դիբալա, 70, Մոյզե Քին, 90+4

«Ատալանտա» - «Կյեւո»՝ 1:0

Ալեխանդրո Գոմես, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում