09:11  ,  28 մայիսի, 2017

Այսօր կարող է հայտնի դառնալ Հայաստանի չեմպիոնը

Եվրոպական ավարտվող ֆուտբոլային մրցաշրջանում մայիսի 28-ին կանցկացվեն ազգային առաջնությունների հերթական խաղերը:

Հայաստանի Բարձրագույն խմբի նախավերջին տուրում առաջատար «Ալաշկերտը» կընդունի Գյումրիի «Շիրակին» եւ հաղթանակի դեպքում ժամանակից շուտ կդառնա Հայաստանի չեմպիոն:

«Ռոման» լեգենդար Ֆրանչեսկո Տոտիի վերջին խաղում կընդունի «Ջենոային»: Հաղթելու դեպքում հռոմեական ակումբը կգրավի երկրորդ տեղը:

Հայաստանի առաջնություն, 29-րդ տուր

«Ալաշկերտ» - «Շիրակ»՝ 17:00-ին

Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր

«Կալյարի» - «Միլան»՝ 17:00 (Երեւանի ժամանակով)

«Ռոմա» - «Ջենոա»՝ 20:00

«Սամպդորիա» - «Նապոլի»՝ 20:00

«Կրոտոնե» - «Լացիո»՝ 22:45

«Ֆիորենտինա» - «Պեսկարա»՝ 22:45

«Ինտեր» - «Ուդինեզե»՝ 22:45

«Պալերմո» - «Էմպոլի»՝ 22:45

«Տորինո» - «Սասուոլո»՝ 22:45

Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգրի համար անցումային փուլ, պատասխան խաղեր

«Օրենբուրգ» - «ԲՄԱ-Խաբարովսկ»՝ 16:00 (առաջին խաղ՝ 0:0)

«Արսենալ Տուլա» - «Ենիսեյ»՝ 19:00 (առաջին խաղ՝ 1:2)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում