18:49  ,  27 մայիսի, 2017

«Փյունիկը» կամային հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի նախավերջին՝ 29-րդ տուրում «Փյունիկն» Ավանի ֆուտբոլային Ակադեմիայում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ:

Գեղամ Թումբարյանի գոլի շնորհիվ «Արարատը» հաշվի մեջ առջեւում էր առաջին խաղակեսից հետո, սակայն ընդմիջումից հետո «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը դարձավ դուբլի հեղինակ՝ հաղթանակ պարգեւելով դաշտի տերերի: Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի ավագը 2 գոլերն էլ խփեց տուգանային հարվածով:

«Փյունիկը» 42 միավորով չորրորդն է, իսկ հետնապահ «Արարատն» ունի 12 միավոր:

Հայաստանի առաջնություն, 29-րդ տուր

«Փյունիկ» - «Արարատ»՝ 2:1

Հովհաննես Հարությունյան, 73, 88 – Գեղամ Թումբարյան, 34

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով