18:04  ,  27 մայիսի, 2017

Էմրե Ջանի գոլը շրջանցել է նաեւ Հենրիխ Մխիթարյանի «կարիճ» հարվածին

«Լիվերպուլի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Էմրե Ջանը ճանաչվել է Անգլիայի ավարտված առաջնության լավագույն գոլի հեղինակ: Երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում հաղթել է Ջանի գոլը «Ուոթֆորդի» դեմ Պրեմյեր լիգայի 35-րդ տուրի խաղում:

Այդ գնդակը գերազանցել է Էնդի Քերոլի («Վեստ Հեմ»), Էդեն Ազարի  («Չելսի») գոլերին ու «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Սանդերլենդի» դարպասը «կարիճ» հարվածով խփած գոլին, հայտնում է Պրեմյեր լիգայի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում