22:53  ,  26 մայիսի, 2017

«Ռոլան Գարոս». Կարեն Խաչանովի առաջին մրցակիցը

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում տեղի ունեցել վիճակահանությունը: Աշխարհի առաջին ռակետ, բրիտանացի Էնդի Մարեյը կմեկնարկի ռուսաստանի Անդրեյ Կուզնեցովի հետ մրցախաղով, երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի իսպանացի Մարսել Գրանոլյերսը

Որակավորման արգելքը հաղթահարած մարզիկները եւս իմացել են հիմնական մրցաշարի առաջին շրջանի մրցակիցներին: Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը մասնակցության իրավունքը ստացել է վարկանիշով եւ առաջին շրջանում մայիսի 28-ին կմրցի որակավորման փուլի արգելքը հաղթահարած չիլիացի Նիկոլաս Ջարիի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով