19:56  ,  26 մայիսի, 2017

Սուսերամարտի Հայաստանի հավաքականը՝ Եվրոպայի առաջնությունում

Սուսերամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը հունիսի 11-17-ը Թբիլիսիում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

«Ակնկալիքներն այնքան էլ մեծ չեն, քանի որ մեր մարզիկներից մի քանիսը նոր են մտել այդ տարիքային խումբ, մյուսները երիտասարդ են: Իսկ մեծահասակների առաջնությունը շատ ուժեղ է: Սա միջազգային մեծ փորձ կլինի հայ սուսերամարտիկների համար: Մրցանակային տեղ չենք սպասում, բայց կարծում եմ` մի քանի փուլ կհաղթահարենք»,- ՀԱՕԿ լրատվականին ասել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը:

Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն խոցասուսերակիրներ Էմմա Պողոսովան, Էդուարդ Օվիկյանը, Միքայել Ղազարյանը, Ռազմիկ Վարդանյանը, ճկասուսերակիրներ Մայքլ Հովհաննիսյանը եւ Պարգեւ Ստեփանյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում