18:05  ,  26 մայիսի, 2017

Պաշտոնական. Սամպաոլին «Սեւիլիայից» կտեղափոխվի Արգենտինայի հավաքական

Իսպանական «Սեւիլիայի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին կզբաղեցնի Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ պաշտոնը: Այդ մասին հաղորդում է Ագենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական թվիթերյան էջը՝ նշելով, որ սկզբունքային համաձայնության են հասել «Սեւիլիայի» հետ:

Սպասվում է, որ բոլոր փաստաթղթերը կստորագրվեն հունիսի 1-ին: Գործարքի ֆինանսական տվյալները չեն հրապարակվում, սակայն իսպանական մամուլը գրել է, որ «Սեւիլիան» կստանա 1.5 միլիոն եվրոյի փոխհատուցում:

57-ամյա մասնագետը 2016-ին էր գլխավորել «Սեւիլիան», որն Իսպանիայի առաջնությունում գրավեց չորրորդ տեղ:

2015-ին Չիլիի հավաքականը Սամպաոլիի ղեկավարությամբ նվաճել է Ամերիկայի գավաթը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում