17:50  ,  26 մայիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց պայմանագիրը Վալենսիայի հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է պայմանագիրը պաշտպան Լուիս Անտոնիո Վալենսիայի հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Էկվադորի հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականը:

«2009 թվականից «Մանչեսթեր Յունայթեդն» իմ կյանքն է: Ես բացարձակ ուրախ եմ, որ նոր պայմանագիր եմ կնքել: Շնորհակալ եմ մարզիչին վստահության համար: Վստահ եմ, որ մենք կլուծենք բոլոր խնդիրները բոլոր մրցաշարերում»,- ասել է Վալենսիան պայմանագիրը կնքելուց հետո:

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները Վալենսիային ճանաչել էին այս մրցաշրջանում թիմի լավագույն խաղացող:

Ֆուտբոլիստը 2009-ին «Ուիգանից» է տեղափոխվել մանչեսթերյան ակումբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում