17:12  ,  26 մայիսի, 2017

Տիգրան Բարսեղյանը՝ Մակեդոնիայի առաջնության 34-րդ տուրի լավագույն խաղացող

«Վարդարի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Մակեդոնիայի առաջնության 34-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, sport.com.mk-ի վարկածով:

«Վարդարը» 2:0 հաշվով պարտության էր մատնել «Ռենովային», Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը դարձել էր գոլի հեղինակ:

Sport.com.mk-ն Տիգրան Բարսեղյանի խաղը գնահատել է 3.5 եւ այս մրցաշրջանում երկրորդ անգամ ճանաչել տուրի լավագույն խաղացող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս