16:01  ,  26 մայիսի, 2017

Արթուր Պետրոսյանը հավաքական է հրավիրել Բարձրագույն խմբի 7 ֆուտբոլիստների

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Հայաստանի Բարձրագույն խմբից թիմ է հրավիրել 7 ֆուտբոլիստների, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը (ffa.am):

Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»

Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»

Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»

Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ» 

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ» 

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Նարեկ Ասլանյան «Փյունիկ»

Թիմը կպատրաստավի հունիսի 4-ին Երեւանում կայանալիք Հայաստան - Սենթ Քիթս եւ Նեւիս ընկերական խաղին եւ հունիսի 10-ին Պոդգորիցայում անցկացվելիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա - Հայաստան հանդիպմանը: 

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Արթուր Պետրոսյանը հրապարակել էր նաեւ լեգեոնականների ցուցակը.

Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (Մակեդոնիա)

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)

Գաել Անդոնյան, «Վերիա» (Հունաստան)                      

Լեւոն Հայրապետյան, «Փեյքան» (Իրան)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)   

Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)      

Մարկոս Պիզելի, «Քսանտի» (Հունաստան)                      

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)     

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)     

Արթուր Սարկիսով, «Յենիսեյ» (Ռուսաստան)     

Արաս Օզբիլիս, «Բեշիկթաշ» (Թուրքիա)     

Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-ԲելԱԶ» (Բելառուս)   

Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)   

Արմեն Համբարձումյան, «Մորդովիա» (Ռուսաստան) 

Դավիթ Յուրչենկո, «Անժի» (Ռուսաստան) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս