19:28  ,  26 մայիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային թեկնածուները՝ 3 պաշտպան, 2 հարձակվող

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերելե կենտրոնական պաշտպանի: Հավակնորդների ցուցակում են 24-ամյա անգլիացի Մայքլ Քինը («Բարնլի»), 25-ամյա հոլանդացի Վիրջիլ վան Դեյկը («Սաութհեմփթոն»») եւ 22-ամյա շվեդ Վիկտոր Լինդելյոֆը («Բենֆիկա»), հաղորդում է Sky Sports-ը:

Անգլիական ակումբը մտադիր է նաեւ ուժեղացնել հարձակման գիծը: Թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին եւ Մադրիդի «Ռեալի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում