14:53  ,  26 մայիսի, 2017

Զիդան. Ռոնալդուն ֆանտաստիկ մարզավիճակում է

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հիացմունքով է խոսել թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Խոսքերը քիչ են Ռոնալդուի արածը բնութագրելու համար: Նա իր մասին խոսում է գոլերով: Այժմ նա բոլոր մրցաշարերում ավելի քան 400 հանդիպում է անցկացրել «Ռեալում»: Դժվար է հավատալ այդ վիճակագրությանը, բայց փաստ է:

Այս տարի նա շատ հանդիպումներ է անցկացրել, բայց այժմ ֆանտաստիկ մարզավիճակում է: Սակայն բոլորն էլ հանգստի կարիք ունեն»,- Զիդանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» հունիսի 3-ին Կարդիֆում Թուրինի «Յուվենտուսի» հետ կվիճարկի Չեմպիոնների լիգայի գավաթը՝ փորձելով պաշտպանել անցած տարի նվաճած տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում