20:30  ,  26 մայիսի, 2017

Դավիթ Հովսեփյանի գոլը Սլովակիայում, Լեւոն Պաչաջյանի գոլը Շվեդիայում

Տեսանյութում ներկայացված է Երեւանի «Արարատի» նախկին հարձակվող Դավիթ Հովսեփյանի գեղեցիկ գոլն ու տպավորիչ գոլային փոխանցումը «Տոպվարի» կազմում: Սլովակիայի առաջնության երրորդ լիգայի 31-րդ տուրում «Տոպվարը» տանը 3:1 հաշվով հաղթել է «Շուրանիին»:

Շվեդիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության 8-րդ տուրում «Լինչեպինգ Սիթին» արտագնա խաղում 3:1 հաշվով պարտության է մատնել «Մոտալային»: Հանդիպման հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան, «Լինչեպինգ Սիթիի» խաղացող Լեւոն Պաչաջյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում