00:40  ,  26 մայիսի, 2017

Արթուր Մալոյանի գոլը հաղթանակ է բերել «Ենիսեյին» անցումային խաղում

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգրի համար անցումային փուլի առաջին խաղում Կրասնոյարսկի «Ենիսեյը» տանը 2:1 հաշվով պարտության է մատնել Տուլայի «Արսենալին»:

Դաշտի տերերի մեկնարկային կազմում է եղել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, որը մասնակցել է առաջին գոլային գրոհին: 79-րդ րոպեին նրան փոխարինել է Արթուր Մալոյանը, որը ավելացված ժամանակում խփել է «Ենիսեյի» հաղթական գոլը:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 28-ին Տուլայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում