23:42  ,  25 մայիսի, 2017

Եվրոպայի լիգայի խորհրդանշական հավաքականում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» 8 խաղացող

ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդները կազմել են Եվրոպայի լիգայի ավարտված մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը՝ տեղ տալով գավաթը նվաճած անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ութ խաղացողների, այդ թվում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Նրա մասին տեխնիկական դիտորդները գրել են. «Առանցքայիին գոլի հեղինակն է տիտղոսի համար վճռական խաղում»:

ՈւԵՖԱ-ի տեխնիական դիտորդները Ստոկհոլմում եղել են Ռումինիայի ներկայացուցիչ Կրիստիան Կիվուն, Լեհաստանի ներկայացուցիչ Ստեֆան Մաեւսկին, Ֆինլանդիայի ներկայացուցիչ Միկսու Պաատելայնենը եւ ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչներ, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, Իոան Լուպեսկուն ու Դեյան Ստանկովիչը:

Դարպասապահներ. Սերխիո Ալվարես  («Սելտա»), Սերխիո Ռոմերո («Մանչեսթեր Յունայթեդ»):

Պաշտպաններ. Էրիկ Բայի  («Մանչեսթեր Յունայթեդ»), Գուստավո Կաբրալ («Սելտա»), Ժերեմի Մորել  («Լիոն»), Մատեյս դե Լիգտ («Այաքս»), Դեյլի Բլինդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Անտոնիո Վալենսիա («Մանչեսթեր Յունայթեդ»):

Կիսապաշտպաններ. Պաբլո Էրնանդես («Սելտա»), Անդեր Էրերա («Մանչեսթեր Յունայթեդ»), Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»), Յուրի Տիլեմանս («Անդերլեխտ»), Կորենտին Տոլիսո («Լիոն»), Հենրիխ Մխիթարյան («Մանչեսթեր Յունայթեդ»), Ամին Յունես («Այաքս»):

Հարձակվողներ. Զլատան Իբրահիմովիչ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ալեքսանդր Լյակազետ («Լիոն»), Բերտրան Տրաորե («Այաքս»):

Հիշեցնենք, որ եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» Պոլ Պոգբայի եւ Հենրիխ Մխիթարյանի գոլերի շնորհիվ 2:0 հաշվով հաղթել է «Այաքսին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս