20:42  ,  25 մայիսի, 2017

Օուեն. Եթե Մխիթարյանը չպոկվեր տեղից, առաջին գոլն այդ դրվագում չէր լինի

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենն արժանին է մատուցել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Այաքսի» դարպասը խփած առաջին գոլի դրվագում: Մխիթարյանն իր հետեւից է տարել պաշտպանին, եւ դրա շնորհիվ ազատ տարածություն է ստացել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, որի հարվածից հետո անդրադարձի պատճառով գնդակը հայտնվեց դարպասում:

«Տեսեք, թե ինչպես է Մխիթարյանն իր հետեւից տանում Ջոել Վելտմանին եւ ազատ տարածություն ստեղծում Պոգբայի համար: Եթե Հենրիխն այդ պահին չպոկվեր տեղից, գոլային իրավիճակ չէր ստեղծվի: Այդ ամենը բարձր պրեսինգի առավելություններն են»,- Օուենի խոսքը մեջբերում է Express-ը:

Հիշեցնենք, որ Պոգբայի եւ Մխիթարյանի գոլերի շնորհիվ Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթել է 2:0 հաշվով: Հայ ֆուտբոլիստը 6 գոլով դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկուն Եվրոպայի լիգայի ավարտված մրցաշրջանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս