18:15  ,  25 մայիսի, 2017

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Ամստերդամի «Այաքսի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում:

Հայ ֆուտբոլիստը 1 հարված է կատարել դարպասին՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ:

Մխիթարյանը կատարել է 26 փոխանցում՝ 61.5 տոկոս ճշգրտությամբ: 28-ամյա խաղացողը 1 անգամ հաղթող է դուրս եկել գնդակի համար պայքարում, 1 անգամ էլ կասեցրել է մրցակցի գրոհը:

Մխիթարյանը կանոնները խախտել է 5 անգամ, ստացել է դեղին քարտ: Նրա դեմ խախտել են 2 անգամ:

Մխիթարյանը ստացել է 7.17 գնահատականը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաբարձրը գնահատվել է բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին՝ 9.20:

Հիշեցնենք, որ Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթել է Պոգբայի եւ Մխիթարյանի գոլերի շնորհիվ՝ 2:0: Հայ կիսապաշտպանը փոխարինվել է 74-րդ րոպեին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով