11:47  ,  25 մայիսի, 2017

Մոուրինյոն՝ Եվրոպայի լիգայում հաղթած ամենատարեց մարզիչ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպայի լիգայի գավաթը նվաճած ամենատարեց մարզիչն է՝ 54 տարեկան եւ 118 օրական: Նախքան այս նշանակությամբ երկրորդ եվրագավաթային մրցաշարում հաղթած ամենատարեց մարզիչն իսպանացի Ռաֆայել Բենիտեսն էր: 2013-ին Լոնդոնի «Չելսիի» հետ Եվրոպայի լիգայի գավաթը նվաճելու ժամանակ նա 53 տարեկան եւ 21 օրական էր:

Մոուրինյոն առաջին մասնագետն է, որը երկուական տիտղոս ունի Չեմպիոնների լիգայում եւ Եվրոպայի լիգայում: Նախկինում նա ՈւԵՖԱ-ի գավաթն ու Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել է պորտուգալական «Պորտուի», Չեմպիոնների լիգայի գավաթը՝ իտալական «Ինտերի» հետ:

Հիշեցնենք, որ Պոգբայի եւ Մխիթարյանի գոլերի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի լիգայի եզրափակիչում 2:0 հաշվով հաղթել է Ամստերդամի «Այաքսին»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս