09:42  ,  25 մայիսի, 2017

Manutd.com. Հենրիխ Մխիթարյանը կերտում է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմությունը

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդակիր՝ եվրագավաթային մեկ մրցաշրջանի ընթացքում դառնալով հինգ գոլի հեղինակ անգլիական թիմի հինգ արտագնա հանդիպումներում: Մեկ անգամ էլ հայ ֆուտբոլիստն աչքի է ընկել Եվրոպայի լիգայի տնային խաղում:

«Մխիթարյանը կերտում է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմությունը», գրում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը՝ ներկայացնելով վիճակագրությունը:

Մխիթարյանը գերազանցեց Դեյվիդ Հերդի, Դուայթ Յորքի, Ռուուդ վան Նիստելռոյի, Կրիշտիանու Ռոնալդուի եւ Ուեյն Ռունիի ռեկորդները, որոնք մեկ մրցաշրջանի ընթացքում 4-ական անգամ են գոլ խփել չորս արտագնա հանդիպումներում:

Հիշեցնենք, որ Ստոկհոլմում տեղի ունեցած Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթել է «Այաքսին»: Մխիթարյանը խփել է երկրորդ գոլը: Եվրոպայի լիգայի 11 հանդիպումներում Մխիթարյանը խփել է 6 գոլ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում