00:05  ,  25 մայիսի, 2017

Պաշտոնական. Յուրի Տելեմանսը տեղափոխվեց «Մոնակո»

«Մոնակոն» պաշտոնապես հայտարարել է բելգիական «Անդերլեխտի» կիսապաշտպան Յուրի Տելեմանսին ձեռք բերելու մասին: Բեգիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը Ֆրանսիայի չեմպիոնի հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը:

Ոչ պաշտոնական տվյալներով, Տելեմանսի տրանսֆերը կազմել է 23 միլիոն եվրո: «Մոնակոյում» նա կխաղա 17 համարի մարզաշապիկով:

«Անդերլեխտի» կազմում Տելեմանսն անցկացրել է 185 խաղ, դարձել 35 գոլի եւ 31 գոլային փոխանցման հեղինակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում