23:33  ,  24 մայիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանի հետ հաղթում է «Այաքսին» (առաջին խաղակես, ֆոտո)

Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մրցում է Ամստերդամի «Այաքսի» հետ եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է նվազագույն հաշվով: Ստոքհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում ընթացիղ խաղի միակ գոլը 18-րդ րոպեին խփել է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, որի հարվածից հետո գնդակն անդրադարձի միջոցով հայտնվեց հոլանդական ակումբի դարպասում: Ընդմիջում է:

Հենրիխ Մխիթարյանը հանդես է գալիս անգլիական ակումբի մեկնարկային կազմում եւ դարձավ Հայաստանի հավաքականի առաջին ֆուտբոլիստը, որը խաղաց եվրագավաթների մրցաշարի եզրափակիչում: 31-րդ րոպեին հայ կիսապաշտպանը դեղին քարտ ստացավ կոպիտ խաղի համար:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: «Մանչեսթեր Յունայթեդը» երբեք չի հաղթել այս մրցաշարում:

Եվրոպայի լիգա, եզրափակիչ, առաջին խաղակես

«Այաքս» (Հոլանդիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 0:1

Պոլ Պոգբա, 18

«Մանչեսթեր Յունայթեդ». Սերխիո Ռոմերո, Անտոնիո Վալենսիա, Քրիս Սմոլինգ, Դեյլի Բլինդ, Մատեո Դարմիան, Անդեր Հերերա, Մարուան Ֆելաինի, Խուան Մատա, Պոլ Պոգբա, Հենրիխ Մխիթարյան, Մարկուս Ռեշֆորդ։

«Այաքս». Անդրե Օնանա, Ջոել Վելտման,Դավինսոն Սանչես, Մաթեյս Դե Լիգթ, Ջաիրո Ռիդեւալդ, Լասե Շյոնե, Դավի Կլասեն, Հակիմ Զիեշ, Բերտրան Տրաորե, Կասպեր Դոլբերգ, Ամին Յունես:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում