22:02  ,  24 մայիսի, 2017

«Այաքսի» պաշտպանը կդառնա Եվրոպայի լիգայի եզրափակիչում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը

Ամստերդամի «Այաքսի» հոլանդացի պաշտպան Մաթեյս Դե Լիգթը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում հանդես կգա մեկնարկային կազմում:

Դե Լիգթը կդառնա այս մրցաշարի (նաեւ ՈւԵՖԱ-ի Գավաթի) եզրափակիչում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Այժմ նա 17 տարեկան 285 օրական է, հայտնում է Goal.com-ը:

Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին Ստոքհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին: Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա անգլիական ակումբի մեկնարկային կազմում եւ կդառնա Հայաստանի հավաքականի առաջին ֆուտբոլիստը, որը կխաղա եվրագավաթների մրցաշարի եզրափակիչում:

«Մանչեսթեր Յունայթեդ». Սերխիո Ռոմերո, Անտոնիո Վալենսիա, Քրիս Սմոլինգ, Դեյլի Բլինդ, Մատեո Դարմիան, Անդեր Հերերա, Մարուան Ֆելաինի, Խուան Մատա, Պոլ Պոգբա, Հենրիխ Մխիթարյան, Մարկուս Ռեշֆորդ։

«Այաքս». Անդրե Օնանա, Ջոել Վելտման,Դավինսոն Սանչես, Մաթեյս Դե Լիգթ, Ջաիրո Ռիդեւալդ, Լասե Շյոնե, Դավի Կլասեն, Հակիմ Զիեշ, Բերտրան Տրաորե, Կասպեր Դոլբերգ, Ամին Յունես:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս