19:11  ,  24 մայիսի, 2017

Եվրոպայի լիգա. Եզրափակիչից առաջ շոու չի լինի

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մայիսի 24-ին կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչի հանդիսավոր արարողությունը կլինի առանց շոուի Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով: Այդ մասին հայտարարել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:

«Լիարժեք շոու չի լինի: Այժմ տոնելու ժամանակը չէ: Պետք է դրսեւորել հարգանք եւ համերաշխություն: Սակայն եզրափակիչ հանդիպումը հետաձգելու հարց չի քննարկվել: Մենք վստահ ենք, որ այդ նենգ գրոհները չպետք է խանգարեն խաղալ ֆուտբոլ: Իրավիճակը միշտ էլ լարված է եղել, սակայն մենք վստահ ենք, որ խաղի ժամանակ ամեն ինչ լավ կլինի»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչում կմրցեն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու հոլանդական «Այաքսը»: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում