18:47  ,  24 մայիսի, 2017

Մադրիդի «Ռեալն» ունի նոր հարձակվող

Մադրիդի «Ռեալը» բրազիլական «Ֆլամենգոյից» գնել է 16-ամյա հարձակվող Վինիսիուս Ժունիորի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է Արքայական ակումբի պաշտոնական կայքը: Բրազիլացի ֆուտբոլիսը մադրիդյան թիմում կսկսի հանդես կգա 2019թ. ամռանը, քանի որ Իսպանիայում արգելված է գրանցել անչափահաս ֆուտբոլիստների:

Գործարքի գումարի մասին չի նշվում: Իսպանական մամուլի տվյալներով, «Ֆլամենգոն» կստանա 45 միլիոն եվրո: Վինիսիուս Ժունիորի խաղին հետեւում էր եւ ձեռք բերելու ցանկություն ուներ նաեւ «Բարսելոնան»:

Հաջորդ մրցաշրջանում էլ Վինիսիուս Ժունիորը հանդես կգա Բրազիլիայում: Նա արդեն երկու հանդիպում է անցկացրել «Ֆլամենգոյի» գլխավոր թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում