17:14  ,  24 մայիսի, 2017

Իսպանիայի գերագույն դատարանն անփոփոխ թողեց մեղադրական դատավճիռը Մեսիի եւ նրա հոր դեմ

Իսպանիայի գերագույն դատարանն ավարտել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի եւ նրա հոր բողոքարկումը՝ անփոփոխ թողնելով մեղադրական դատավճիռը. հարկերից խուսափելու համար 21 ամսվա ազատազրկում, հաղորդում է football-espana.net-ը:

Մեսին ու նրա հայրը մեղավոր են ճանաչվել 2007-2009 թվականներին Իսպանիայի հարկային մարմիններից 4,16 միլիոն եվրո թաքցնելու համար: Այդ գումարը ստացվել է Մեսիի իմիջի օգտագործման գովազդային գործարքներից:

Իսպանիայի օրենսդրությամբ, մինչեւ երկու տարվա ազատազրկումը պայմանական է կիրառվում, եթե վերաբերում է տնտեսական հանցագործություններին եւ նախկինում չի եղել դատվածություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս