15:17  ,  24 մայիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Գրիզմանին վճարել 14 միլիոն եվրո

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը հայտարարել է, որ մտադիր է ամռանը փոխել ակումբը, հաղորդում է Marca-ն: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է իսպանական ակումբին վճարել ֆուտբոլիստի պայմանագրում ամրագրված 100 միլիոն եվրո տրանսֆերային գինը, իսկ Գրիզմանին վճարել տարեկան 14 միլիոն եվրո աշխատավարձ:

Գրիզմանը ֆրանսիական հեռուստատեսության եթերում հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հավանականությունը 60 տոկոս է:

Ավարտվող մրցաշրջանում Գրիզմանը «Աթլետիկոյի» կազմում մասնակցել է 53 հանդիպման, խփել է 26 գոլ, կատարել է 10 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում