14:17  ,  24 մայիսի, 2017

Ռիոյի օլիմպիական չեմպիոնին անհրաժեշտ է սրտի վիրահատություն

2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի լողի մրցաշարի 100 մետր ազատ ոճի չեմպիոն, ավստրալացի Կայլ Չալմերսը ստիպված կլինի վիրահատվել սրտի խնդիրների պատճառով, հաղորդում է BBC-ն:

18-ամյա մարզիկի մոտ ախտորոշվել է վերփորոքային տախիկարդիա, որի հետեւանքով նրա սրտի ռիթմը պարբերաբար արագանում է: Մարզիկն ու նրա բժիշկը որոշել են կարիերան երկարաձգելու համար դիմել վիրահատական միջամտության:

Կայլ Չալմերսը բաց կթողնի հուլիսին Բուդապեշտում կայանալիք ջրային մարզաձեւերի աշխարհի առաջնությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում