10:58  ,  24 մայիսի, 2017

«Քլիվլենդին» մեկ քայլ է բաժանում եզրափակիչից, Լեբրոն Ջեյմսը՝ օրվա լավագույն դրվագի հեղինակ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչ շարքի չորրորդ խաղում գործող չեմպիոն «Քլիվլենդը» տանը 112:99 հաշվով հաղթեց «Բոստոնին»: Շարքի հաշիվը դարձավ 3:1՝ հօգուտ «Քլիվլենդի»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Քլիվլենդի» խաղացող Կայրի Իրվինգը, որը վաստակեց 42 միավոր, իսկ նրա թիմակից Լեբրոն Ջեյմսը հավաքեց 34 միավոր:

Խաղից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է Լեբրոն Ջեյմսը:

NBA, կիսաեզրափակիչ

«Քլիվլենդ» - «Բոստոն»՝ 112:99 (19:29, 28:28, 40:23, 25:19)

Շարքի հաշիվը՝ 3:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում