00:30  ,  24 մայիսի, 2017

Վալվերդեն հեռացավ Բիլբաոյի «Աթլետիկից» եւ մոտ է «Բարսելոնան» գլխավորելուն

Իսպանացի մասնագետ Էռնեստո Վալվերդեն հեռանում է Բիլբաոյի «Աթլետիկի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հայտնում է ակումբի կայքը:

Մայիսի 24-ին կայանալիք ասուլիսում 53-ամյա մարզիչը կխոսի այդ որոշման մասին:

Իսպանական մամուլի համաձայն՝ Էռնեստո Վալվերդեն գլխավորելու է «Բարսելոնան», որի հետ պայմանագիր է կնքելու «2+1» ձեւաչափով: Նշվում է, որ կատալոնական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում նա նշանակվելու է մայիսի 29-ին, երբ տեղի կունենա ակումբի տնօրենների խորհրդի նիստը: Վալվերդեն 2013-ից էր գլխավորում «Աթլետիկը»:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հեռանալու է այս մրցաշրջանի վերջում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում