00:02  ,  24 մայիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները՝ «Ֆրենդս Արենայում» (ֆոտոշարք)

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ժամանել են Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմ, որտեղ Եվրոպայի լիգայի եզրափակիչում կմրցեն Ամստերդամի «Այաքսի» հետ:

Ժոզե Մոուրինյոն, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու նրա ակումբակիցներն արդեն եղել են նաեւ «Ֆրենդս Արենայում»՝ ծանոթանալով խոտածածկի որակին ու ստադիոնին:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Այաքսի» միջեւ խաղը կկայանա մայիսի 24-ին «Ֆրենդս Արենայում» եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին: Խաղից առաջ 2 թիմերի ֆուտբոլիստները մեկ րոպե լռությամբ կհարգեն «Մանչեսթեր արենա» ստադիոնում մայիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը:

Հոլանդական ակումբը եվրագավաթների եզրափակիչում նախորդ անգամ հանդես եկել է 1996-ին: Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով