19:15  ,  23 մայիսի, 2017

Մարտիկները միաժամանակ նոկաուտի են ենթարկել իրար

Թաիլանդում տեղի ունեցած Max Muay Thai թայբոքսինգի մրցաշարում տեղի է ունեցել հետաքրքիր միջադեպ: Դորիան Պրայսի եւ Ջոնաթան Լեկոյի միջեւ մենամարտում մարզիկները միաժամանակ նոկաուտի են ենթարկել իրար: 2 մարտիկներն էլ հայտնվել են ռինգի հատակին, ինչից հետո մրցավարը սկսել է հաշվարկը: Դորիան Պրայսը կարողացել է դժվարությամբ ոտքի կանգնել եւ ճանաչվել մենամարտի հաղթող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում