15:48  ,  23 մայիսի, 2017

Գվարդիոլայի կինն ու դուստրերը պայթյունի ժամանակ եղել են «Մանչեսթեր արենա» ստադիոնում

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի կինն ու 2 դուստրերը եղել են «Մանչեսթեր արենա» ստադիոնում, որտեղ նախօրեին տեղի էր ունեցած պայթյուն, գրում է Mundo Deportivo-ն:

Իսպանացի մասնագետի ընտանիքի անդամները չեն տուժել, բայց շատ են վախեցել:

Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ: Պայթյունի հետեւանքով, ըստ վերջին տեղեկությունների, զոհվել է 22 մարդ, եւս 50-ը տուժել են: Պայթյունը տեղի էր ունեցել «Մանչեսթեր Սիթիի» տնային ստադիոնի այն հատվածում, որտեղ տոմսեր են վաճառվում: Ահաբեկչություն իրականողնողը եւս մասհացել է ստադիոնում: Ոստիկանությունը փորձում է պարզել, արդյո՞ք հարձակվողը միայնակ է գործել: Մանչեսթերի պայթյունը Մեծ Բրիտանիայում ամենախոշորն է 2005 թվականին լոնդոնյան մետրոյում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ զոհվել էր 50 մարդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս