14:07  ,  23 մայիսի, 2017

Վալվերդեն «Բարսելոնայի» ղեկավարության հետ քննարկում է թիմի կազմը

Բիլբաոյի «Աթլետիկը» գլխավորող Էռնեստո Վալվերդեն արդեն սկսել է աշխատել «Բարսելոնայի» համար:

Sport.es-ի համաձայն՝ 53-ամյա մասնագետը կատալոնական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելու է մայիսի 29-ին, երբ տեղի կունենա ակումբի տնօրենների խորհրդի նիստը: Վալվերդեն «Բարսելոնայի» ղեկավարության հետ արդեն քննարկում է թիմի կազմը հաջորդ մրցաշրջանի համար: Նշվում է, որ կողմերը պայմանագիր են կնքելու «2+1» ձեւաչափով: Չի բացառում, որ առաջիկա օրերին իսպանացի մարզիչը կհայտարարի «Աթլետիկից» հեռանալու մասին: 

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հեռանալու է այս մրցաշրջանի վերջում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում