15:15  ,  23 մայիսի, 2017

«Գոլդեն Սթեյտի» պատմական ռեկորդը

«Գոլդեն Սթեյտը», Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչ շարքում 4:0 հաշվով հաղթելով «Սան Անտոնիոյին», սահմանել է ռեկորդ, փոխանցում է nba.com-ը:

«Գոլդեն Սթեյտը» NBA-ի պատմության առաջին ակումբն է, որ եզրափակիչ է դուրս գալիս առանց փլեյ-օֆֆում պարտություն կրելու՝ տանելով 12 անընդմեջ հաղթանակ:

«Գոլդեն Սթեյտը» գերազանցեց «Լոս Անջելես Լեյքերսի» ռեկորդը: Լոսանջելեսցիները 1988/89 մրցաշրջանում 11 անընդմեջ հաղթանակ էին տարել փլեյ-օֆֆում:

Հիշեցնենք, որ 1/8 եւ 1/4 եզրափակիչ շարքերում եւս «Գոլդեն Սթեյտը» հաղթել էր 4:0 հաշվով: Եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են գործող չեմպիոն «Քլիվլենդը» եւ «Բոստոնը»: Երրորդ խաղից հետո շարքում հաղթում է «Քլիվլենդը»՝ 2:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում