12:34  ,  23 մայիսի, 2017

ՈւԵՖԱ-ն ցավակցել է Մանչեսթերում տեղի ունեցած ողբերգության զոհերի ընտանիքներին

ՈւԵՖԱ-ն ցավակցել է «Մանչեսթեր արենա» ստադիոնում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների ընտանիքներին: Պայթյունը որոտացել էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ: Պայթյունի հետեւանքով, ըստ վերջին տեղեկությունների, զոհվել է 22 մարդ, եւս 50-ը տուժել են:

«ՈւԵՖԱ-ն խորապես ցնցված է Մանչեսթերում տեղի ունեցած հարձակումից: Մենք ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին»,- նշվում է հայտարարությունում:

Պայթյունը տեղի էր ունեցել «Մանչեսթեր Սիթիի» տնային ստադիոնի այն հատվածում, որտեղ տոմսեր են վաճառվում: Ահաբեկչություն իրականողնողը եւս մասհացել է ստադիոնում: Ոստիկանությունը փորձում է պարզել, արդյո՞ք հարձակվողը միայնակ է գործել: Մանչեսթերի պայթյունը Մեծ Բրիտանիայում ամենախոշորն է 2005 թվականին լոնդոնյան մետրոյում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ զոհվել էր 50 մարդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում