11:38  ,  23 մայիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը Եվրոպայի լիգայի եզրափակիչում (ֆոտո)

Daily Star-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը Ամստերդամի «Այաքսի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղ է գտել թիմում:

«Մանչեսթեր Յունայթեդ». Սերխիո Ռոմերո, Անտոնիո Վալենսիա, Ֆիլ Ջոնս, Դեյլի Բլինդ, Մատեո Դարմիան, Անդեր Հերերա, Մայքլ Կարիկ, Պոլ Պոգբա, Ջեսի Լինգարդ, Հենրիխ Մխիթարյան, Մարկուս Ռեշֆորդ։

Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին Ստոքհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին: Հոլանդական ակումբը եվրագավաթների եզրափակիչում նախորդ անգամ հանդես եկել է 1996-ին: Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում