«Գոլդեն Սթեյտը» դարձավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչի առաջին մասնակիցը: Կիսաեզրափակիչի չորրորդ խաղում NBA-ի փոխչեմպիոնը 129:115 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Սան Անտոնիոյի» նկատմամբ՝ շարքի հաշիվը դարձնելով 4:0:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Ստիվեն Կարին «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 36 միավոր, իսկ նրա ակումբակից Կեւին Դյուրանտը հավաքել է 29 միավոր:
Խաղից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է Ստիվեն Կարին:
Հիշեցնենք, որ 1/8 եւ 1/4 եզրափակիչ շարքերում եւս «Գոլդեն Սթեյտը» հաղթել էր 4:0 հաշվով: Եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են գործող չեմպիոն «Քլիվլենդը» եւ «Բոստոնը»: Երրորդ խաղից հետո շարքում հաղթում է «Քլիվլենդը»՝ 2:1:
NBA, կիսաեզրափակիչ
«Սան Անտոնիո» - «Գոլդեն Սթեյտ»՝ 115:129 (19:31, 32:34, 27:31, 37:33)
Շարքի հաշիվը՝ 0:4
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում