11:22  ,  23 մայիսի, 2017

NBA. «Գոլդեն Սթեյտը» երրորդ տարին անընդմեջ դուրս եկավ եզրափակիչ, օրվա լավագույն դրվագը Ստիվեն Կարիից

«Գոլդեն Սթեյտը» դարձավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչի առաջին մասնակիցը: Կիսաեզրափակիչի  չորրորդ խաղում NBA-ի փոխչեմպիոնը 129:115 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Սան Անտոնիոյի» նկատմամբ՝ շարքի հաշիվը դարձնելով 4:0:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Ստիվեն Կարին «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 36 միավոր, իսկ նրա ակումբակից Կեւին Դյուրանտը հավաքել է 29 միավոր:

Խաղից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է Ստիվեն Կարին:

Հիշեցնենք, որ 1/8 եւ 1/4 եզրափակիչ շարքերում եւս «Գոլդեն Սթեյտը» հաղթել էր 4:0 հաշվով: Եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են գործող չեմպիոն «Քլիվլենդը» եւ «Բոստոնը»: Երրորդ խաղից հետո շարքում հաղթում է «Քլիվլենդը»՝ 2:1:

NBA, կիսաեզրափակիչ

«Սան Անտոնիո» - «Գոլդեն Սթեյտ»՝ 115:129 (19:31, 32:34, 27:31, 37:33)

Շարքի հաշիվը՝ 0:4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում