18:46  ,  22 մայիսի, 2017

Հենրիխ Մխիթարյանի «կարիճի հարվածը» հավակնում է Անգլիայի առաջնության լավագույն գոլի մրցանակին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի «կարիճի հարվածով» գոլը «Սանդերլենդի» դարպասը հավակնում է ճանաչվել Անգլիայի ավարտված առաջնության լավագույն գոլ։

Հավակնորդների թվում են նաեւ Կրիստիան Ստուանիի («Միդլսբրո»), Ջորդան Հենդերսոնի («Լիվերպուլ»), Դիմիտրի Պայետի («Վեստ Հեմ»/«Մարսել»), Էնդի Քերոլի («Վեստ Հեմ»), Էդեն Ազարի («Չելսի»), Անդրոս Տաունսենդի («Քրիսթալ Փելաս»), Էմրե Ջանի («Լիվերպուլ») դիպուկ հարվածներն ու Պեդրո Ռոդրիգեսի («Չելսի») 2 գոլերը։

Բոլոր գոլերն ու քվեարկության ցուցակը կարող եք դիտել այստեղ։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագը ճանաչվել էր «Մանչեսթեր Յունայթեդի»՝ այս մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում