22:15  ,  22 մայիսի, 2017

Աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականը

Գերմանիայում եւ Ֆրանսիայում ավարտված տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունից հետո ներկայացվել է խորհրդանշական հավաքականը, հայտնում է մրցաշարի կայքը։

Դարպասապահ Անդրեյ Վասիլեւսկի (Ռուսաստան)։

Պաշտպաններ Կոլտոն Պարայկո (Կանադա), Դենիս Զայդենբերգ (Գերմանիա)։

Հարձակվողներ Արտեմի Պանարին (Ռուսաստան), Ուիլյամ Նյուլանդեր (Շվեդիա), Նետան Մակինոն (Կանադա)։

Հիշեցնենք, որ Գերմանիայի Քյոլն քաղաքում կայացած եզրափակիչում Շվեդիայի հավաքականը հետխաղյա բուլիտներով 2:1 հաշվով հաղթել էր Կանադայի հավաքականին, որը չկարողացավ պաշտպանել նախորդ տարի Ռուսաստանում նվաճած աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1: Երրորդ տեղի համար խաղում Ռուսաստանի հավաքականը 5:3 հաշվով պարտության էր մատնել Ֆինլանդիայի թիմին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում