21:50  ,  22 մայիսի, 2017

Խճուղային հեծանվավազքի Հայաստանի չեմպիոնները

Խճուղային հեծանվավազքի Հայաստանի առաջնությանը մասնակցել են շուրջ 60 հեծանվորդներ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից, Մասիսից ու Աբովյանից։ 

Մասնակիցները մրցել են անջատ մեկնարկ (մեծահասակներ ու երիտասարդներ 25 կմ, պատանիներ՝ 10 կմ) եւ խմբակային մրցավազք (մեծահասակներ ու երիտասարդներ 120 կմ, պատանիներ՝ 70 կմ) ձեւերում:

Անջատ մեկնարկ մրցաձի մեծահասակների պայքարում Հայաստանի չեմպիոն են դարձել Էդգար Ստեփանյանը (անձնական մարզիչներ՝ Կարեն Սարգիսով, Արմեն Գյոզալյան), երիտասարդների մրցապայքարում՝ Ռոբերտ Խաչատրյանը (անձնական մարզիչներ՝ Գրիշա Մուրադյան, Արմեն Գյոզալյան), պատանիների մրցապայքարում՝ Հովհաննես Երանոսյանը (անձնական մարզիչ՝ Գեւորգ Բոյաջյան): 

Խմբակային ձեւում մեծահասակների մրցապայքարում հաղթող են ճանաչվել Էդգար Ստեփանյանը (անձնական մարզիչներ՝ Կարեն Սարգիսով, Արմեն Գյոզալյան), երիտասարդների մրցապայքարում՝ Լեւոն Լավչյանը (անձնական մարզիչ՝ Գրիգոր Բաբայան), պատանիների մրցապայքարում՝ Ամու Ասուբովը (անձնական մարզիչ՝ Գևորգ Բոյաջյան), հայտնում են Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս