17:05  ,  22 մայիսի, 2017

Աթլետիկայի Հայաստանի առաջնության բոլոր հաղթողները

Արտաշատի քաղաքային ստադիոնում մայիսի 19-21-ը տեղի է ունեցել աթլետիկայի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են 115 մարզիկներ Երեւանից, Արտաշատից, Կապանից, Արմավիրից, Վանաձորից, Գյումրիից ու Արցախից։ Մրցումներն անցկացվել են տղամարդկանց եւ կանանց 35 մրցաձեւերում, հայտնում են Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից: 

100 մետր վազքում Հայաստանի չեմպիոն են դարձել Մարիանա Բաղյանը (12.3 վրկ) եւ Արամայիս Սարգսյանը (11.4 վրկ), 200 մետր վազքում՝ Գայանե Չիլոյանը (24.7 վրկ) եւ Տիգրան Մկրտչյանը (22.1 վրկ), 400 մետր վազքում՝ Գայանե Չիլոյանը (56.8 վրկ) եւ Տիգրան Մկրտչյանը (48.5 վրկ), 800 մետր վազքում՝ Լիլիթ Հարությունյանը (2.20.8 վրկ) եւ Տիգրան Մկրտչյանը (1.57.3 վրկ), 1500 մետր վազքում՝ Լիլիթ Հարությունյանը (4.57.6 վրկ) ու Երվանդ Մկրտչյանը (3.59.3 վրկ), 3000 մետր վազքում՝ Անգելինա Ավագյանը (11.35.6 վրկ) եւ Երվանդ Մկրտչյանը (8.30.4 վրկ): 

100 մետր արգելավազքում 16.1 վրկ արդյունքով չեմպիոն է դարձել Էլլադա Ալավերդյանը, իսկ 400 մետր արգելավազքում՝ 54.7 վրկ արդյունքով Նարեկ Ղուկասյանը եւ 1.05.8 վրկ արդյունքով Էլլադա Ալավերդյանը:  

Հեռացատկում հաղթել են Մարիետա Մինասյանը (5.61 մ) եւ Գոռ Ներկարարյանը (7.19 մ), եռացատկում՝ Մարիետա Մինասյանը (12.02 մ) ու Լևոն Աղասյանը (16.02 մ), բարձրացատկում՝ Վալենտինա Լուկինան (1.65 մ) եւ Արտյոմ Ալեքսանյանը (1.90 մ):  

Մյուս մրցաձեւերում լավագույններն են. սկավառակի նետում՝ Հերմինե Ավետիսյան (42.28 մ) եւ Մանուկ Մանուկյան (49.27 մ), գնդի հրում՝ Հերմինե Ավետիսյան (11.73 մ) եւ Ալբերտ Մարտիրոսյան (15.87 մ), նիզակի նետում՝ Իրինա Պապիկյան (30.70 մ) եւ Մելիք Ջանոյան (58.0 մ), մուրճի նետում՝ Ժաննա Շահնազարյան (50.36 մ): 

4x100 մետր փոխանցավազքում 45.6 վրկ արդյունքով տղամարդկանցից լավագույնն է ճանաչվել Երեւանի Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի թիմը:

4x400 մետր փոխանցավազքում տղամարդկանցից հաղթել է Գյումրիի Ռ. Էմմիյանի անվան աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի թիմը, իսկ կանանցից` Վանաձորի թիմը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում